ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մնանք Գարեգին Երկրորդի պատասխանին սպասող

Մնանք Գարեգին Երկրորդի պատասխանին սպասող
03.03.2014 | 14:28

«Շանթ և Ազատություն» հիմնադրամը բաց նամակ է հղել Գարեգին Երկրորդ կաթողիկոսին և Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների առաջնորդներին` ակնկալելով նրանց բարոյական աջակցությունը:

«Հարգարժան հոգևոր հայրեր, Հայաստանում ներկայումս կա 15 քաղաքական բանտարկյալ, որոնց մարդկային իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարվում են, ինչպես նաև հոգեբանական և բազմաբնույթ խոշտանգման են դատապարտված նրանց ընտանիքները` կանայք, ծերեր, շուրջ 25 անչափահաս երեխաներ»,-ասվում է նամակում: Հիմնադրամը Ամենայն Հայոց կաթողիկոսին և կրոնական կազմակերպությունների առաջնորդներին դիմում է «որպես խղճի և բարոյականության պատվարների»`ակնկալելով նրանց «հրապարակային վերաբերմունքը, որն անգնահատելի աջակցություն կլինի հայաստանյան քաղբանտարկյալներին»:

Հետաքրքիր է, թե հիմնադրամի նամակին ինչ կպատասխանեն «խղճի և բարոյականության պատվարները», եթե առհասարակ կպատասխանեն: Հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը իր գործունեության ընթացքում երբևէ չի արձագանքել որևէ քաղաքական անարդարության կամ անօրինության: Հայ առաքելական եկեղեցին տեր է կանգնում միայն նրանց, ովքեր հնազանդ են երկրի իշխանությանը կամ ինչ-ինչ պատճառներով չեն բարձրաձայնում իրենց բողոքը երկրի գործող իշխանության գործողությունների վերաբերյալ և կամ էլ այնպես են բարձրաձայնում, որ դա իշխանության գոյությանը չի սպառնում: Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպություններին, ապա նրանք միշտ լուռ են: Նրանցից յուրաքանչյուրը սուսուփուս իր գործին է. դրսից փողեր են ստանում` ներսում, հաճախ անհայտ ու քողարկված, գործունեություն ծավալելու համար: Եվ խոսում են այն ժամանակ, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները: Ընդամենը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ